Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Բեռնատարը փչացրել է ողջ պանորաման

Բեռնատարը փչացրել է ողջ պանորաման
22.04.2025 | 19:12

Այս լուսանկարը համացանցում գտա։

Նկարում` չէ՛, Լենինը չէ։

Ավելի կարկառուն դեմք է` Սեֆիլյան Ժիրոն է, որի լուսանկարը աժբ-ականները հաճախ զետեղում են Գարեգին Նժդեհի նկարի կողքին։

ՈՒ ինքն էլ դեմ չէ, համեստորեն ընդունում է դա որպես հաստատված իրողություն:

Բայց անտեր բեռնատարը որտեղի՞ց է հայտնվել ու փչացրել ողջ պանորաման:

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3911

Մեկնաբանություններ